ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Լավ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին»

«Լավ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին»
03.07.2013 | 17:10

«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆԻ համոզմամբ Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է տարածաշրջանային զարգացումներից և, ըստ նրա, լավ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին: «Հարևան երկրների հետ Հայաստանը պետք է առևտրային հարաբերություններ հաստատի։ Իրանի և Վրաստանի հետ դա էականորեն հնարավոր է, բայց եթե Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին՝ կկարողանանք այդպիսի հարաբերություններ հաստատել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-նշեց բանախոսը` հավելելով, որ եթե Հայաստանը ընտրի ԵՄ ճանապարհը, վաղ թե ուշ կստորագրի նաև ազատ առևտրի համաձայնագրերը: Նրա խոսքով, ԵՄ-ը Հայաստանին ավելի լավ հնարավորություններ է ընձեռում, քան Ռուսաստանը, մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Հայաստանի` ԵՄ ինտեգրվելուն:

Անդրադառնալով գազի սակագնի թանկացման խնդրին, Մակարյանը նշեց, որ այդ դեպքում Հայաստանն այլ տարբերակ չուներ, ուստի զիջման գնաց, մինչդեռ էլեկտրաէներգիայի պարագայում` ուներ. «Հոսանքը թանկացնելով` բոլորին զրկեցինք այլընտանքի հնարավորությունից: Ասել եմ և հաստատում եմ, որ շուտով կթանկանան բոլոր ապրանքատեսակները. սրա պատճառները լինելու են զուտ տնտեսական: Գործող տնտեսվարող սուբյեկտների մեջ հատկապես փոքր ու միջին բիզնեսը չունի էական ռեսուրսներ`գներն իր հաշվին միատեսակ պահելու համար: Հոսանքի և գազի թանկացումը նվազեցնում է մարդկանց գրպանի գումարը, որն, անշուշտ, կհանգեցնի թանկացումների, իսկ այդ իրավիճակից, անկասկած, որոշ կազմակերպությունների կօգտվեն»,-մանրամասնեց «Գործատուների հանրապետական միության» նախագահը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ